Իկեր Կասիլիաս... Միգուցե ամեն մեկդ մի բան մտածեք , երբ լսում եք նրա անունը . աշխարհի լավագույն դարպասապահ , Ռեալի հոգի , լավ մարդ : Բայց մեկն է այն բնութագիրը , որ ներկայացնում է նրան - աշխարհի լավագույն դարպասապահ : Ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել 2011 - 2012 մրցաշրջանի լավագույն 10 դարպասապահների անունները : Միանգամից ուզում եմ նշել , որ Բարսելոնայի դարպասապահ Վիկտոր Վալդեսն այս անգամ արդարացիորեն չի հայտնվել տասնյակում . նա համարվում է այս մրցաշրջանի ամենաշատ սխալվող դարպասապահներից մեկը :
10. Տիմ Կրուլ (Նյուքասլ) - Միանշանակ այս դարպասապահն արժանի է տասնյակում հայտնվելու համար : Նրա թիմը հիմա գտվում է մրցաշարային աղյուսակի 5 - րդ հորիզոնականում և ավելի վերնամասում , քան Չելսին է ... Այո , ճիշտ լսեցիք , և դա ոչ թե Նյուքասլի ֆուտբոլիստների , այլ Տիմ Կրուլի շնորհիվ :
9. Տիբո Կուրտուա (Ատլետիկո Մադրիդ) - Այս դարպասապահը ուղղակի իրեն բնութագրելու խոսքեր չի թողնում . ինչքան երիտասարդ է , բայց ինչքան լավ է խաղում :
8. Մարկ-Անդրեա Տեր Շտեգեն (Բորուսիա Մյոնխենգլադբախ)-Առանց մեկնաբանության :
7. Ռուի Պատրիսիու (Սպորտինգ) - Ճիշտն ասած ես չեմ հասկանում, թե նրան ինչու են ընդգրկել լավագույն տասնյակում , նրա թիմը վերջիններից է Իսպանիայի մրցաշարային աղյուսակում , բացի այդ էլ նա արդեն 67 գոլ է ընդունել սեփական դարպասը , իսկ դա ռեկորդ է Իսպանիայում բացասական առումով :
6. Բերնդ Լենո (Բայեր 04) - Առանց մեկնաբանության :
5. Սամիր Հանդանովիչ (Ուդինեզե) - Առանց մեկնաբանության :
4. Սվեն Ուլրայխ (Շտուտգարտ) - Ով - ով , բայց Սվեն Ուլրայխին ներառել տասնյակում ոչ թե կարող էին , այլ պարտավոր էին :
3. Միշել Որմ (Սուոնսի) - Մի փոքր զարմացած եմ տեսնելով Միշել Որմին լավագույն տասնյակում , ըստ իս նա արժանի չէր :
2. Ջանլուիջի Բուֆոն (Յուվենտուս) - Այս պահով ոչ մի խոսք չունեմ . Բուֆոնը արտակարգ դարպասապահ է և ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում , իսկ շատ շուտով նա Յուվենտուսի կազմում կդառնա Իտալիայի չեմպիոն , համենայնդեպս , ես դրանում ոչ մի կասկած չունեմ :
1. Իկեր Կասիլյաս (Ռեալ Մադրիդ) - Իսկ ով էր ձեզնից անգամ մի փոքր կասկածում , որ հենց Կասիլիասն է գլխավորելու տասնյակը , եթե ունեք որևէ կասկած , ապա հիմա վերացրեք դրանք ձեր միջից : Իմ կարծիքով տասնյակում հայտնված դարպասապահներից մի քանիսն այնքան էլ արժանի չէին , նրանց փոխարեն կարելի էր տասնյակում ներառել Ջո Հարտին , Դավիդ Տե Խեային ու Մանուել Նոյերին , ովքեր փայլուն խաղ են ցուցադրում իրենց թիմերի կազմում |